Ներքին 2 տարի առաջ - 10:46 22-09-2024

Տավուշի մարզում հայր ու որդի վիճաբանել են ալկոհոլ օգտագործելու հարցի շուրջ. որդին մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոյեմբերյանի բաժին են զանգահարել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ ժամը 20։20-ի սահմաններում իրենց տան բակում փայտ կտրելու ժամանակ ստացած «ձախ դաստակի ափային երեսի, որովայնի առաջային պատի կտրած վերք, աջ դաստակի 2-րդ մետակարպալ ոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 36-ամյա Հայկ Վ․-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ Հայկ Վ․-ն նշված վնասվածքներից «ձախ դաստակի ափային երեսի, որովայնի առաջային պատի կտրած վերքը» ստացել է նույն օրը ժամը 20։20-ի սահմաններում իրենց տանը հոր՝ Տավուշի մարզի բնակիչ 66-ամյա Կոլյա Վ․-ի հետ վերջինիս կողմից ալկոհոլ օգտագործելու պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ հոր ձեռքից խոհանոցային դանակը խլելու, իսկ «աջ դաստակի 2-րդ մետակարպալ ոսկրի կոտրվածքը»՝ նյարդայնացած պատին հարվածելու հետևանքով:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Կոլյա Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան