Մշակույթ 2 տարի առաջ - 21:42 21-09-2024

Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը մամուլի ներկայացուցիչներին հայտնեց, որ Անահիտ աստվածուհու արձանի պահպանված հատվածներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Նրա գնահատմամբ՝ այս ցուցահանդեսն աննախադեպ է, քանի որ կազմակերպվել է շատ կարճ ժամանակահատվածում և նոր ձևաչափով:

«Ցուցահանդեսի շրջանակում հնարավորություն ունենք մեր գործընկեր Բրիտանական թանգարանի հետ երկարատև համագործակցության արդյունքում ՀՀ-ում տեսնել 19-րդ դարի 70-ական թթ. պատմական Հայաստանից գտնված և Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանից պահպանված դեմքը և ձեռքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նաև թանգարանի հավաքածուից մի շարք ցուցանմուշներ, որոնք ամփոփում են Մայր աստվածության գաղափարը` նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։

Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 21-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»