Մշակույթ 2 տարի առաջ - 21:05 21-09-2024

Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը

«Երևան կլասիկ ֆեստ»-ի շրջանակում սեպտեմբերի 22-ին ժամը 20:00-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ.

«Սեպտեմբերի 22-ին Թումանյանի անվան զբոսայգում ժամը 20:00-ին երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կրկին սիմֆոնիկ տրամադրություն է սպասվում՝ այս անգամ Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախմբի ձեռագրով»:

Մշակութային նախագծի մեկնարկը տվել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարութամբ։

Հաջորդող երկու օրերին հանդիսատեսին ներկայացավ Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ:

Համերգի չորրորդ օրն էլ բեմը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբինն ու երգչախմբինն էր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»