Արտաքին 2 տարի առաջ - 20:15 21-09-2024

Թրամփի վերադարձը Սպիտակ տուն շատ լուրջ հետևանքներ կունենա ԱՄՆ-ի համար․ Հարիս

«Թրամփն անլուրջ մարդ է, սակայն նրա ընտրությունը կարող է լուրջ սպառնալիքներ պարունակել երկրի համար», - ուրբաթ օրը Վիսկոնսինում կազմակերպված նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության նախագահության թեկնածու Քամալա Հարիսը։ Գրում է «Ազատությունը»։

«Դուք լսել եք, որ նախկինում ես բազմիցս ասել եմ, թե Թրամփը լուրջ մարդ համարվել չի կարող։ Դա այդպես է, սակայն նրա վերադարձը Սպիտակ տուն իրոք կարող է շատ լուրջ, լրջագույն հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար»,- նշել է Հարիսը՝ հիշատակելով Հանրապետական կուսակցության հետ առնչություններ ունեցող Heritage հիմնադրամի կողմից հեղինակած «Նախագիծ 2025» փաստաթուղթը։

Աջ հայացքներ ունեցող փորձագետների կազմած այդ ծրագիրը նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Թրամփն առաջարկում է արմատական փոփոխություններ իրականացնել պետական կառավարման համակարգում՝ մեծացնելով դաշնային իշխանությունների լիազորությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում