Ներքին 2 տարի առաջ - 17:32 20-09-2024

Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու 7-ամյա տղայի ողբերգական ավտովթարի կասկածյալը հայտնաբերվել է. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Բդոյանի), ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի և ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության և նույն վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի, Ախուրյանի քննչական բաժնի պետ Վահան Սամվելյանի գլխավորությամբ մի քանի ամիս շարունակ իրականացրել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, ապա վստահ լինելով, թե որտեղ է գտնվում կասկածյալը, բացատրական աշխատանքներ են կատարել, ինչի արդյունքում կասկածյալ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:

Վերջինս այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով և նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:

Քիչ առաջ Ա. Տոնոյանը ոստիկանության Ախուրյանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նրան տեղափոխելու են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծռայութան համապատասխան հիմնարկ:

Հիշեցնենք, որ վերջինս կասկածվում էր հուլիսի 26-ին Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով երիտասարդ ամուսիններն ու նրանց անչափահաս որդին մահացել էին, իսկ ստահակը հասցրել էր, ըստ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, հատել Հայաստանի սահմանը՝ փախնելով Վրաստան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»