Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:55 19-09-2024

Նախկին նախագահներն իրենց թիմերով հանձնել են ԼՂ-ն, որ այստեղ 100 հազար ավելի ցուցարար ունենան. Պապոյան

Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ, պետական բոլոր մարմիները լուծարվել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահի ստորագրությամբ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Պապոյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ և երրոդ նախագահներն ու նրանց թիմերն էին ողջունում դա ու նրանք տասն օրում «հաջողությամբ» լուծարեցին ԼՂ բոլոր ինստիտուտները:

«Նրանք ոչ միայն լուծարեցին Լեռնային Ղարաբաղը, այլ նաև այնպիսի ճնշում էին գործադրում հանրային դաշտում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, թե ինչու ամեն ինչ չեք անում, որ ԼՂ բնակչությունը հնարավորինս արագ լքի Լեռնային Ղարաբաղի տարածքը, պատճառը մեկն էր, որ նրանք ունենային ևս 100 հազար ցուցարար:

Ինչ է՝ նրանք այստեղ ունենային մի քանի հարյուր հազար ավելի ցուցարար, որը կարող էր մի փոքր ավելացնել նրանց իշխանությունը զավթելու հնարավորությունը, նրանք ողջունում էին այդ քայլերը ու կազմարեպում էին դա»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան