Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:52 19-09-2024

Ասում են՝ տուգանքդ ինչքա՞ն է, մեկ միլիո՞ն, առ, ու շարունակում են էլի աշխատել, պետք է բացառել սա. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը քննարկեց և ընդունեց «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին օրենքների նախագիծը:

Հիմնական զեկուցող տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ նշեց, որ գործող օրենսդրության հաաձայն՝ տեսչական մարմնի ընդունած գործունեության դադարեցման մասին վարչական ակտի դադարումը կասեցվում է, և տնտեսվարողը շարունակում է իր գործունեությունը, եթե օրենքով նախատեսված չէ, որ դա ենթակա է անհապաղ կատարման։

«Ցավոք, մեր որոշ տնտեսվարողներ օգտվում են ընձեռնված հնարավորություններից, ու չնայած ակնհայտորեն իրենց գործունեությունն էական ռիսկեր է պարունակում մարդկանց կյանքի ու առողջության համար, տեսչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկում են ու ստանում ժամանակ խախտումներով գործելու հնարավորություն»,- ասաց նա:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նախագծով միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումների հայտնաբերման և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց. «Երբ մենք մարդուն գնում ու ասում ենք, որ ձեռք չտաս կպայթի, ուրեմն մարդը պետք է ձեռք չտա, որովհետև մենք իրեն պաշտոնապես զգուշացրել ենք, որ կպայթի, բայց սա բավարար չէ: Այստեղ էլ արդեն վեց տարի շարունակվող բանավեճի հետ ենք առնչվում՝ տուգանքի մատերիալ լինել-չլինելու հետ կապված»:

Փաշինյանն ասաց, որ առաջարկվող նոր օրենսդրական կարգավորումներով հակառակ գործընթաց է սկսվելու, երբ արձանագրվի խախտումը, ապա նման օբյեկտը պետք է տեղում փակվի։

«Պետք է բացառենք նույն մարդու կողմից նույն գործողությունը երկուսից ավելի անգամ անելու հնարավորությունը: Դրանից հետո պետք է գան խիստ հարկադրանքի միջոցներ՝ այդ թվում քրեական հետապնդում: Հակառակն իմաստ չունի, հակառակը սոցիալական շերտավորում ենք դնում ով փող ունի կարող է այդ տուգանքը վճարել, փաստորեն լեգիտիմ ամենաթողության խողովակ ենք ստեղծել։ Ասում են՝ տուգանում ես խնդիր չկա, ինչքա՞ն ա տուգանքդ՝ 100 հազար դրա՞մ, 200 հազար դրա՞մ, տո մեկ մնլ դրա՞մ, խնդիր չունես, առ ու էլի ես իմ գործողությունը շարունակում եմ: Սա անտրամաբանական է, բոլոր առումներով ու գուցե հենց տրամաբանությամբ էլ նախատեսված է եղել... Հիմա պետությունը պահանջելու է չշահագործվող բենզալցակայանը կոնսերվացնել, եթե այն չանի ապա պետությունը մասնագիտական կառույցի կպատվիրի այն անել՝ հետագայում ընկերությունից դատական կարգով գումարը բռնագանձելու կարգավորմամբ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան