Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:55 19-09-2024

Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են, կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ, արդեն մեկ ամիս է` մարտական գործողությունների տարբեր դրվագներ է հրապարակում:

Վերջինիս նպատակն է ցույց տալ, թե ինչպիսի մարտավարությամբ և գործողություններով է մարտն իրականացվել, ինչպես են կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողություն հաստատել ու ինչպես են իրենց դրսևորել ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Սակայն մեր դեպքում այդ կադրերն ավելի շատ ցույց են տալիս, թե առաջնագծի տարբեր ուղղություններում ինչպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել մեր զինծառայողները, աշխարհազորը, կամավորականները, ուժային մյուս կառույցների մարտական ստորաբաժանումները:

Խիստ անհավասար մարտերում, այդ հարձակման հետևանքով 200-ից ավելի մարդ զոհվեց, իսկ Ադրբեջանն Արցախի ընդհանուր շրջափակումից բացի վերահսկողություն հաստատեց Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր կոմունիկացիանների նկատմամբ, ըստ էության, շանս չթողնելով հետագա պայքարի համար:

Այն մարդիկ, ովքեր անտեսում են 44-օրյա պատերազմն ու դրանից հետո ստեղծված ծանր իրադրությունը, ովքեր լռում էին 9-ամսյա անմարդկային բլոկադայի օրերին, ովքեր անտեսում են արցախցիների դիմադրությունը, նրանք կա´մ լավագույն դեպքում մոլորյալներ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ գործող քարոզիչներ:

Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին, որոնք արտահայտվում են և´ քաղաքական, և´ քարոզչական տիրույթում` արտադրելով տեղեկատվական աղբ և հսկայական քանակի ապատեղեկատվություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում