Ներքին 2 տարի առաջ - 22:09 17-09-2024

Հակոբ Արշակյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման մասշտաբային միջոցառման անցկացումն ու նախ խոսել արդի մարտահրավերների եւ հնարավորությունների մասին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

««Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում: Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները մեզ միմյանց այնքան են մոտեցրել, որ շատ հաճախ դժվարանում ենք նույնիսկ մտաբերել՝ այս կամ այն ընկերը կամ գործընկերը արդյո՞ք ապրում է Հայաստանում, թե՝ արտերկրում: Մեր շատ հայրենակիցներ զուգահեռաբար աշխատում են, արարում, կրթում, բուժում, բիզնեսով են զբաղվում, կառուցում ու նորոգում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Եվ այս շարժումը Հայաստան է բերում նոր գիտելիք, նոր հնարավորություններ, նոր ներդրումներ, նոր մարդիկ, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ, նոր միջոցներ ու ապրանքներ, Հայաստանը դարձնում է ավելի զարգացած ու աշխարհին կապակցված ու համահունչ, որոշ դեպքերում՝ նաեւ առաջանցիկ:

Արտերկրից ժամանած մեր սիրելի հայրենակիցներին ցանկանում եմ ասել, որ ձեր ոչ մի քայլ, ոչ մի ներդրում, փոխանցված ոչ մի գիտելիք, ծառայություն անհետեւանք չեն մնա: Բարիք եք բերում հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահն ու հայրենակիցներին ջանքերը մեկտեղելու կոչ արել՝ ավելի ուժեղ ու զարգացած երկիր, կիրթ, առաջադեմ, հոգատար ու աշխատասեր հանրություն ունենալու համար:

Նշելով, որ օրակարգում ՀՀ անկախությանը եւ անվտանգությանը, ժողովրդավարության ամրապնդմանն ու համայնքային կապերի զարգացմանը վերաբերող հարցերն են՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ապրում յուրաքանչյուր հայ, այս գործընթացներին մասնակից լինելը յուրաքանչյուրի պարտականությունն է: ԱԺ նախագահի տեղակալի համոզմամբ գագաթնաժողովի արդյունքները նշանակալի կլինեն եւ ազգային ինքնության ու միասնականության խորացման նոր խթան կհանդիսանան:

«Հայրենիքը պետություն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ»,- ելույթի ավարտին փաստել է Հակոբ Արշակյանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան