Ներքին 2 տարի առաջ - 13:06 17-09-2024

Մայր տաճարի վերաօծմանը հրավիրել ենք իշխանությանը, միայն ԱԺ նախագահից ենք պատասխան ստացել. Արշակ Սրբազան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հրավեր ուղարկվել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մասնակցելու Մյուռոնօրհնության ու Մայր տաճարի վերաօծման արարողություններին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

«Այս պահի դրությամբ սպառիչ պատասխաններ չունենք: Միայն ԱԺ նախագահի կողմից սպառիչ պատասխան է տրվել, որ չի մասնակցելու:

Ինչո՞ւ ենք հրավիրել. Մեզ մոտ էլ տարակույսներ եղել են իշխանություններին հրավիրել-չհրավիրելու հետ կապված՝ պայմանավորված Եկեղեցու եւ իշխանությունների հարաբերությունների ներկա նույթով: Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը իշխանություններին հրավիրելու նպատակահարմարության խնդիրը քննարկվել է Եկեղեցում ամենաբարձր մակարդակով՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական եզրակացության է եկել, որ այո, հրավերները պետք է ուղղվեն:

Ինչպես համատեղել Եկեղեցու դիրքորոշումները իշխանություններին հրաժարվելու հորդոր ուղղելու եւ միաժամանակ հրավեր ուղղելու: Ես կարծում եմ՝ այս հարցերը հստակ պետք է տարանջատվեն: Միջոցառումներին, համազգային արարողություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով,որ Եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից եւ ամբողջական լոյալություն է դրսեւորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իշխանությունների կողմից: Եկեղեցին շարունակելու է իր մտահոգություններն ու դիրքորոշումներն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնվի»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ մեկնում է Կանադա ու, ցավոք, չի կարող մասնակցել արարողություններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան