Ներքին 2 տարի առաջ - 21:54 16-09-2024

ՀՀ-ն հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, հետաձգելով կատարումը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«2020թ․ պատերազմից հետո Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանից ունեցել է/ունի հետևյալ հիմնական պահանջները՝
Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում
Արցախի ամբողջական հայաթափում
Սյունիքով ճանապարհի տրամադրում
«չորս գյուղերի վերադարձ»
«անկլավների վերադարձ»
Ադրբեջանցիների վերադարձ Հայաստան
Սահմանադրության փոփոխություն

Ադրբեջանի մարտավարությունը հետևյալն է․ ներկայացնել մի քանի պահանջ ըստ իրավիճակի և ստանալով Նիկոլ Փաշինյանի և միջազգային հանրության աջակցությունը պահանջներից մեկի մասով՝ ստանալ այն՝ մնացածը ժամանակավոր հետ քաշելով։ Սա Ադրբեջանին դարձնում է «կոմպրոմիսային», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ «հաղթող», իբր Ադրբեջանը մի քանի պահանջներ զիջեց։

Արդյունքում, Հայաստանը հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները՝ մնացածը այդ պահին չանելով, իրականում հետաձգելով դրանց կատարումը։

Ընդ որում, Ալիևը նույնպես չի շտապում։ Ներքին սպառման համար Հայաստանի հետ խնդիրներ ունենալը և դրանց լուծմամբ զբաղվելը լեգիտիմացնում է ներքին բռնապետությունը։

Ի՞նչ պետք է անել։

Դուրս գալ Ադրբեջանի առաջարկած խաղից և նոր խաղ առաջարկել Ադրբեջանին՝ միջազգային հանրության աջակցությամբ՝ ներկայացնելով հիմնավոր և իրատեսական պահանջներ։

Բայց նախ պարտադիր է փոխել Հայաստանը ներկայացնող իշխանություններին»,- գրել է Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի