Ներքին 2 տարի առաջ - 13:29 16-09-2024

Աշտարակի «Գայի պոստի» մոտ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառերին ու կոտրել դրանք. shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա էդուարդ Ալեքսանյանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 14 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին «Գայի պոստի» մոտ, դեպի Աշտարակ ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, 2-ը կոտրել ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի հետևանքով Է. Ալեքսանյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ 33-ամյա Արա Գասպարյանն ու Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Անի Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վթարի ենթարկվածների մեջ կա դերասան և տիկտոկեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան