Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 11:23 16-09-2024

Ուշադիր հետևում ենք Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին, վստահ ենք՝ կգտնվեն ողջամիտ լուծումներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից ֆրանսիական Le Mond-ի լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք իրեն մտահոգում է Ֆրանսիայում առկա քաղաքական իրավիճակը, որը կարող է նվազեցնել Ֆրանսիայի ազդեցությունը Եվրոպայում։

«Մենք ուշադիր հետևում ենք Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին, վստահ ենք, որ Ֆրանսիայի ժողովուրդը և քաղաքական ուժերը միշտ ունեն իմաստնություն՝ գտնելու ճիշտ և ողջամիտ լուծումներ, և ինչպիսիք էլ լինեն դրանք, քանի դեռ համապատասխանում են ժողովրդավարության չափանիշներին, քանի դեռ բխում են սկզբունքներից, որոնք ժամանակին Ֆրանսիան առաջարկել է և որոնցով վարակել է աշխարհին, իսկ ես վստահ եմ՝ Ֆրանսիան կընթանա այդ ուղիով, մենք միշտ այստեղ կարող ենք ավելի հանգիստ լինել»,- ասաց Միրզոյանը։

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն, արձագանքելով ՀՀ ԱԳ նախարարի խոսքին, նշեց, որ իր այս այցը հաստատվել է Ֆրանսիայի նոր վարչապետի և նախագահի կողմից, ուստի կարելի է ասել՝ սա պետության հանձնառության շարունակականության դրսևորում է․

«Արժեքների փոփոխություն չի լինելու, շարունակականությունը պահպանվելու է, որևէ տարբերություն չի զգացվի, գուցե լինի մարդկանց փոփոխություն՝ պատասխանատու պաշտոններում, բայց հանձնառությունը կշարունակվի, իմ ներկայությունը ևս դա ցույց տալու համար է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան