Ներքին 2 տարի առաջ - 18:42 15-09-2024

Երևանում՝ Քուվեյթի դեսպանատան մոտ, հաստաբուն ծառը տապալվել ու ընկել է Hyundai-ի վրա. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցում՝ Քուվեյթի դեսպանատան դիմաց, հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է կայանված «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարեկները ճշտել են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, զանգել են նրան, հայտնել այդ մասին, ով տեղեկացրել է, որ ինքը գտնվում է Երևանից դուրս, այսօր չի կարող մոտենալ դեպքի վայրին։

Այս պահին փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները, որպեսզի ծառը էլեկտրական սղոցով մասնատեն ու հեռացնեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»