Ներքին 2 տարի առաջ - 16:48 15-09-2024

Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մասնակցել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն, որն այս տարի անցկացվում է Ձորաղբյուրի Ուսուցման Կանաչ կենտրոնում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, հետաքրքրվել մասնակից ընկերությունների ծրագրերով, առկա խնդիրներով:

Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը: Այն յուրօրինակ հարթակ է ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդների, տարբեր կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների համար՝ փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու:

Այս տարվա Բերքի փառատոնին մասնակցում են ավելի քան 200 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և այլ երկրներից:

Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնում ցուցադրվել են նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները և այլ իրեր: Կտրվեն մրցանակներ և նվերներ` Լավագույն ֆերմերային/կանանց խումբ, Լավագույն երիտասարդական խումբ և Լավագույն ձեռներեց անվանակարգերում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում