Արտաքին 2 տարի առաջ - 21:30 14-09-2024

Թուրքիան չէ, որ մեր փոխարեն պիտի որոշումներ ընդունի․ Կիպրոսի նախագահ

Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի և Կիպրոսի միջև ստորագրված պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզը՝ նշելով, որ այդ քայլը վնաս է հասցնում Կիպրոսի թուրքական կողմի անվտանգությանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման քայլերը թուլացնում են ԱՄՆ-ի չեզոք վերաբերմունքը Կիպրոսի նկատմամբ և դժվարացնում երկար ժամանակ չլուծված կիպրական խնդրի արդարացի լուծումը։

Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, դատապարտելով Թուրքիայի այդօրինակ արձագանքը, հայտարարել է. «Թուրքիան չէ, որ մեր փոխարեն պիտի որոշումներ ընդունի։ Եվ ոչ էլ մեր որոշումներն են Թուրքիայի արածների կամ չարածների արձագանքը։ Կարևորն այն է, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Կիպրոսի Հանրապետության հատուկ դերը աշխարհառազմավարական նշանակության առումով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի