Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:35 13-09-2024

Բարդություններ հետիոտների համար․ 3 կմ անմայթ փողոց Երևանի կենտրոնում

Մայրաքաղաքում խնդիրները պակասելու փոխարեն դրանք օր օրի ավելանում են ու պատուհաս դառնում բնակիչների գլխին։ Աղբահանություն, կանաչապատում, փողոցների լուսավորություն, ասֆալտապատում․․․ Այս շարքը կարելի է երկար թվարկել։

Երևանի կարևորագույն խնդիրներից է փողոցներում մայթերի բացակայությունը։

Oragir.News-ի տեսախցիկը մայրաքաղաքի Արամի փողոցում՝ Վերնիսաժի հարևանությամբ, ֆիքսել է 3 կմ-ից ավել ճանապարհի նեղ մայթ կամ առհասարակ մայթի բացակայություն։

Oragir.News-ի տեսանյութում երևում է, որ վերոնշյալ փողոցում չափազանց նեղ մայթը մեծ խնդիրներ է առաջացնում հետիոտների համար։

Հատկանշական է, որ անմայթ փողոցն առավել մեծ խնդիրներ է առաջացնում մանկասայլակով հետիոտների համար, քանի որ վտանգավոր է նրանց համար։

Մեքենաներն անցնելիս գրեթե դիպչում են հետիոտներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում