Ներքին 2 տարի առաջ - 20:24 13-09-2024

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ շուն գնելու դիմաց վճարված 1000 դոլարի ուղիղ կեսը կեղծ է եղել․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Գեղամ Ա․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին և հայտնել, որ սեպտեմբերի 2-ին ժամը 10։30-ի սահմաններում «List.am» կայքում տեղադրված հայտարարությամբ իր տուն եկած երկու անհայտ անձանցից մեկը իրենից գնել է 2 հատ «Շպից» ցեղատեսակի շուն, որի դիմաց վճարել է 1000 ԱՄՆ դոլար, որից 900-ը 100-դոլարանոց թղթադրամներով, իսկ 100-ը 2 հատ 50 դոլար թղթադրամներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղամ Ա․-ն հայտնել է նաև, որ սեպտեմբերի 3-ին մոտեցել է Չարենցավան քաղաքում գտնվող բանկ, որպեսզի 500 ԱՄՆ դոլարը փոխարինի դրամով, սակայն պարզվել է, որ նշված 4 հատ 100 և 2 հատ 50 ԱՄՆ դոլարանոց թղթադրամները կեղծ են։

Մանրամաները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի