Ներքին 2 տարի առաջ - 19:57 13-09-2024

Առաջ պայքարում էին օտար լեզվով կրթության դեմ, հիմա՝ խրախուսում

ՀՀ-ում ռուսական համալսարաններում դասապրոցեսն իրականացվում է բացառապես ռուսերեն լեզվով, ինչը Սահմանադրությանը և օրենքին դեմ է։

Oragir.News-ը կապ հաստատեց Պլեխանովի անվան համալսարան, պարզելու՝ արդյոք ԿԳՄՍ նախարարությունը տվել է իր թույլտվությունը, թե՞ ոչ։ Համալսարանից մեզ հայտնեցին, որ համալսարանին կից գործող քոլեջը լիցենզավորված է ԿԳՄՍՆ-ի կողմից։

Oragir.News-ի տեղեկություններով և՛ համալսարանում, և՛ քոլեջում կրթությունը իրականացվում է ռուսերեն լեզվով։

Հետաքրքիրն այն է, որ դեռ տասնյակ տարիներ առաջ Արայիկ Հարութունյանը և մի շարք այլ ընդդիմադիրներ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությամբ պայքարում էին օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ։

Սակայն այսօր, փաստացի, ԿԳՄՍ նախարարությունը խրախուսում և լեցենզավորում է օտար լեզվով կրթությունը Հայաստանում գործող կրթական հաստատություններում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի