Արտաքին 2 տարի առաջ - 20:21 12-09-2024

Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է հնարավորինս շուտ կարգավորել հարաբերությունները Վարշավայի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես բացարձակապես չեմ ամաչում մեր երկրում բնակվող լեհերի առջև, մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Լեհաստանի հետ նույնիսկ վաղը», - ասել է Լուկաշենկոն։

Միաժամանակ Բելառուսի նախագահը թվարկել է լեհական կողմի մի շարք գործողություններ, որոնք ուղղված չեն հարաբերությունների կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Բելառուսում ցանկանում են, որ երկու կողմում էլ իրավիճակը լինի հանգիստ ու անվտանգ։

«Եթե, Աստված մի արասցե, ինչ-որ բան պատահի Լեհաստանում, ինչպես Ուկրաինայում, մեզ համար հեշտ չի լինի, բայց նրանք պետք է հասկանան, որ հնարավոր չէ մեզ ծնկի բերել»,- նշել է Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում