Ներքին 2 տարի առաջ - 18:48 12-09-2024

«Կառոբկեն» ու «մատոռը» իրար չեն հասկանում․ վարորդները դժգոհ են Ավինյանի բերած ավտոբուսներից

Օրերս Երևանի ավտոբուսներից մեկում հերթական միջադեպն է եղել, երբ վարորդը կտրուկ արգելակել է, ժողովուրդն էլ իրար վրա են ընկել։ Ուղևորներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում միջադեպի վերաբերյալ մանրամասներ հայտնեց, ապա ուշագրավ տեղեկություն փոխանցեց։

«Ուղևորության ընթացքում պարբերաբար ավտոբուսը թափ էր տալիս, կանգնած մարդիկ գլորվում, իրար էին բախվում։ Ուղևորներից մի քանիսը սկսեցին բարձրաձայն բղոքել։ Հետո, որ մի հատ էլ ավտոբուսը թափ տվեց, վարորդը, որը շատ կիրթ, երիտասարդ տղա էր, բարձրաձայն գոռաց․ «Ժողովո՛րդ, ես մեղք չունեմ, ավտոբուսը չինական ա, կառոբկեն ու մատոռը իրար չեն հասկանում, դրա համար էլ թափ ա տալիս»։

Խոսքը չինական «Ժոնգ Թոնգ» մակնիշի կապույտ ավտոբուսների մասին է, որոնց նոր խմբաքանակը մի քանի ամսից երթուղի դուրս կգա, բայց այս անգամ կանաչ գույնով։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը․

«Տասնյակ ավտոբուսներ նույն խնդրով հենց հիմա պարկում կանգնած են, չեն շահագործվում, մինչև վերանորոգեն։ Ինչքան ուզում են լավ սարքեն, միևնույն է դրանք գործարանային դեֆեկտ ունեն, ու դա հնարավոր չէ այնպես վերանորոգել, որ խնդիրը լուծվի։ Զարմանալի է, որ քաղաքապետարանում, այս խնդիրը իմանալով, նորից նույն ավտոբուսներից պատվիրեցին։ Խնդիրը նրանում է, որ մենք ենք ուղևորների հետ լավ ու վատ լինում, մի հատ թեթև արգելակում ես, ավտոբուսում «երկրաշարժ» է լինում»։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից, սակայն, մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով