Ներքին 2 տարի առաջ - 16:46 12-09-2024

Հայաստանը Բաքվում պետք է մասնակցի COP 29-ին և խոսի հայ գերիների վերադարձի մասին․ Նարինե Դիլբարյան

«Ադրբեջանից բռնի տեղահանված 1 միլիոն 200 հազար բնիկ հայ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության հարցը պետք է Հայաստանի դիվանագիտական օրակարգում ներառել»,- այսօր կառավարության շենքի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ, հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։

Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ հոկտեմբերին, Ադրբեջանում կայանալիք միջազգային համաժողովի՝ COP 29-ի նախաշեմին, Հայաստանը հստակ պետք է դնի նաև Բաքվում գտնվող գերիների վերադարձի հարցը։

Ըստ նրա՝ այդ միջոցառմանը հայկական պատվիրակությունն անպայմանորեն պետք է մասնակցի։

«Բաքվում պետք է գնալ և խոսել հայ գերիների վերադարձի, հայկական ժառանգության պահպանության և հայերի վերադարձի մասին»։

Նշենք, որ «Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։ Խոսքը և երբևէ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի մասին է, և հայկական մշակութային ժառանգության պահպանության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով