Ներքին 2 տարի առաջ - 15:53 12-09-2024

Հայերը պետք է վերադառնան իրենց բնօրրան՝ այսօրվա Ադրբեջանի տարածք․ բողոքի ակցիա

«Միասին» հասարակական-քաղաքական նախաձեռնությունն այսօր պահանջագիր փոխանցեց կառավարությանը՝ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու մասին։

Պահանջագիրն ուղղված է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ՀՀ-ում հավատարմագրված միջազգային կառույցներին։

«Ոչ հավաստի թիվ է ներկայացվել միշտ՝ 600-700 հազար, հավանաբար, նկատի առնելով միայն Հայաստան տեղափոխվածների թիվը։ Բայց շատերն այլ ճանապարհներով հեռացել և հաստատվել են տարբեր երկրներում»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Ժասմինա Ղևոնդյանը։

Ժասմինա Ղևոնդյանը կեղծ և շինծու է որակում Ադրբեջանի նախագահի 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակության իրավունքի մասին պահանջը, հավելելով, որ մինչ Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերադարձի մասին խոսելը, Ալիևը պարտավոր է ապահովել 1 միլիոն 200 հազար հայերի ապահով վերադարձը և բնակությունը մեր բնօրրանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան