Ներքին 2 տարի առաջ - 14:44 12-09-2024

Սորոսի ճտերն ու Էրդողանի եթիմները համախմբված վերացնում են Հայաստանը. Խաչիկ Մանուկյան

«Այս իշխանությունների հետ որևէ հաղթանակ չի սպասվում։ Պարտության սիմվոլները չեն կարող առողջ միտք հղանալ, և այն հանդիպումները, որոնք իրենց օրակարգում կան, դրանք գնում են հերթական պարտությունը վավերացնելու»,- այս մասին կառավարության շենքի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց պոետ Խաչիկ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ կառավարության շենքն այս իշխանությունը վերածել է զվարճավայրի։

«Որ սրանց հավերժորեն արձակուրդ ուղարկենք, պատկերացրեք՝ մեր երկիրը ինչ զարթոնք կապրի»,- նշեց նա։

Անդրադառնալով Հայաստանում իշխանափոխության հնարավորություններին և արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, որ ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվում հեռացնել այս իշխանությանը, Խաչիկ Մանուկյանն ասաց․ «Եթե ժողովուրդը նորից չի հավաքվելու, եթե 365 օրից միայն մեկ օրն է ուզելու, ապա թող չլինի այդ իշխանափոխությունը»։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին «Միասին» շարժումը կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով ՀՀ կառավարությունից դիվանագիտական միջազգային օրակարգում ներառել Ադրբեջանից բռնի տեղահմանված բնիկ հայ ազգաբնակչության շահերի պաշտպանության հարցը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան