Ներքին 2 տարի առաջ - 12:25 12-09-2024

Հայաստանը տեղեկություններ կստանա ԵՄ իրավական և ոչ միայն իրավական ցանցերից. Փաշինյան

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ դատախազության և Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև «Հայաստանի և ԵՄ-ի միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության ստորագրման առաջարկությանը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով փաստաթուղթը, նշեց, որ Եվրաջասթը ԵՄ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է, որն, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում ինչպես ԵՄ անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։

«Հայաստանի և ԵՄ-ի միջեւ այս համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և Հայաստանի իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը»,-ասաց նա՝ նկատելով, որ ԱԺ-ն այս համաձայնագիրը արդեն իսկ որպես միջազգային պայմանագիր-օրենք ընդունել է եւ այն այժմ գտնվում է ՀՀ նախագահի մոտ ստորագրման:

«Հիմա մենք ընդունում ենք այդ համաձայնագրին կից աշխատակարգը, որը հնարավորություն է տալու համագործակցության հարցերով դատախազի ներկայացվածության, նրա գործունեության շրջանակի, մասնավորապես, «Եվրաջասթի» կոլեգիայի լիագումար նիստերին, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին մասնակցության հետ կապված հարցերի կարգավորումը:

Այս աշխատակարգճ-միջազգային պայմանագիրը նախատեսվում է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազի, «Եվրաջասթի» նախագահի և ՀՀ արդարադատության նախարարի կողմից՝ Եվրոջասթի նախագահի Երևան այցելության շրջանակներում, որը նախատեսված է սեպտեմբերի 23-ին»,-ասաց Մինասյանը:

Իր հերթին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց. «Մենք թվով 13-րդն ենք, մինչ մեզ «Եվրաջասթին» անդամակցել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և եվրոպական մի շարք երկրներ: Մենք մինչ այժմ 68 հարցում ենք ուղարկել ԵՄ երկրներին, որոնք «Եվրաջասթի» միջոցով ապահովում ենք հարցումների հետագծելիությունը: Խոսքը քրեական գործերի շրջանակում տեղեկություններ ձեռք բերելու մասին է: Առաջիկայում մեր դատախազը կլինի այնտեղ և կլինի մեր կոնտակտային անձը:

Եվրաջասթը հարցում կատարող մարմին չէ, այն այն օպերատիվ հարթակն է, որը մեզ հնարավորություն է տալիս անմիջականորեն կապ հաստատել այն երկրի հետ, որտեղ ուղարկել ենք մեր հարցումը, օրինակ, Իտալիա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց, որ այսուհետ Հայաստանը կարող է ոչ միայն անդրսահմանային, այլև ներքին վարույթներով, ըստ անհրաժեշտության, տեղեկություններ ստանալու ԵՄ իրավական և ոչ միայն իրավական ցանցերից»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ