Ներքին 4 տարի առաջ - 21:04 14-12-2021

Հայաստանը Պորտուգալիայից 400 հազար դեղաչափ Pfizer պատվաստնայութ կստանա

Արևելյան գործընկերության երկրները COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման գործընթացի շրջանակում Հայաստանը նոր խմբաքանակ կստանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հայտարարությունը: Ըստ հայտարարության՝ առաջին առաքումը կլինի Պորտուգալիայից Հայաստան՝ Pfizer պատվաստանյութի 400 հազար դեղաչափի տեսքով:

«COVID-ի համաճարակի յուրաքանչյուր նոր ալիք մեծացնում է պատվաստումների մակարդակը բարձրացնելու հրատապությունը։ Նույնը տեղի է ունենում նոր տարբերակի՝ Omicron-ի պարագայում: Միայն պատվաստումն է, որ կարող է փրկել մեզ բոլորիս։ Մենք խոսում ենք արևելյան գործընկեր երկրների մասին, որտեղ պատվաստումների միջին մակարդակը կազմում է ընդամենը 28 տոկոս: Այսպիսով, ժամանակն է օգնել նրանց արագացնել պատվաստումների գործընթացը և բոլորին լիարժեք պատվաստել»,- նշել է հանձնակատարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով