Արտաքին 2 տարի առաջ - 11:48 12-09-2024

Հայաստանը կանգնած է կրիտիկական խաչմերուկում, ԱՄՆ-ն կարող է որոշիչ դերակատարում ունենալ․ Ջո Ուիլսոն

ԱՄՆ կոնգրեսականներն ու սենատորները մասնակցել են Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին վերաբերող լսումներին, որոնց շրջանակում ողջունել են Հայաստանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք:

Լսումները նպատակ են ունեցել ուրվագծել ուղիներ, որոնցով Միացյալ Նահանգները և Կոնգրեսը կարող են աջակցել Հայաստանին՝ շարունակելու իր ժողովրդավարական ուղին, ապահովելու ինքնիշխանությունը, վերջնականապես հաստատելու խաղաղությունը և կարգավորելու հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև զսպելու Ռուսաստանի՝ տարածաշրջանում գերիշխելու ջանքերը:

«Հայաստանը կանգնած է կրիտիկական խաչմերուկում: Միացյալ Նահանգները կարող է բացառիկ և որոշիչ դերակատարում ունենալ Հայաստանի՝ խաղաղ, ժողովրդավար, կայուն, ապակայունացնող տարրերից զերծ ապագային աջակցելու հարցում», - ասել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը:

Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանը բախվում է նոր մարտահրավերների, սակայն երկրի ներուժը հնարավոր է կյանքի կոչել միայն Արևմուտքի հետ իրական ինտեգրման միջոցով՝ խորացնելով կապերը Եվրոպայի, ԱՄՆ-ի, նրանց դաշնակիցների հետ:

«Հայաստանը խիզախ քայլեր է ձեռնարկել` պաշտպանելու անկախությունը և իրեն հեռվացնելու ռազմական հանգացործ Պուտինի ազդեցությունից: Այս որոշումները հեշտ չեն տրվել, հատկապես տարածաշրջանում, որտեղ Պուտինի ազդեցությունն ամենուր է: Մոսկվան անընդհատ ցույց է տվել, որ նախընտրում է Հայաստանն ու նրա հարևաններին տեսնել հակամարտության մեջ: Այս ռազմավարությունը նախատեսված է ՌԴ-ի գերիշխանությունը պահպանելու համար», - շարունակել է Ուիլսոնը:

Ըստ նրա՝ ՌԴ-ն ցանկանում է վերստեղծել ԽՍՀՄ-ը, սակայն հայ ժողովուրդն այլ բան է ցանկանում:

«Նրանք ցանկանում են խաղաղություն, ժողովրդավարություն, դրսից միջամտությունից զերծ ապագա... այստեղ ԱՄՆ-ն պետք է որոշիչ դերակատարում ունենա: Մենք պետք է այնտեղ լինենք՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարության կառուցման հարցում, շտկելու տնտեսական և քաղաքական իրավիճակը», - ասել է Հելսինկյան հանձնաժողովի նախագահը:

Այս լսումներին նախորդել էր Հելսինկյան հանձնաժողովի անդամ օրենսդիրների հուլիսին կայացած ճանաչողական այցը Հայաստան, որի ընթացքում նրանք արձանագրել են Հայաստանի անկայուն ռազմավարական իրավիճակը, բայց միևնույն ժամանակ նրա դիմացկունությունը, տարածաշրջանում ժողովրդավարության օրինակը ծառայելը և հասարակական-քաղաքական կոնսենսուսը՝ հօգուտ եվրոպական ապագայի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ