Ներքին 2 տարի առաջ - 23:04 11-09-2024

Ինձ ոչ ոք չի կարող ապացուցել, որ սա քաղաքապետարան-կառուցապատող-սեփականատեր լավ յուղոտ կոռուպցիոն գործարք չէ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չքնաղ լուր, ընկերնե՛ր։ Նստեք կամ բռնվեք, որ չընկնեք։

Քանի որ Պարույր Սևակի փողոցում շենքի քանդումը կատարվել է խախտումով, ապա քաղաքապետարանը տուգանելու է շենքը քանդողին։ Նախատեսված էր, որ շենքը պիտի ապամոնտաժեին հարկ առ հարկ, բայց բռնել, փլել են միանգամից։

Տուգանքի գումարը, ըստ քաղաքապետարանի խոսնակի, կազմում է... [էս էն բռնվելու մոմենտն ա, ուշադիր!] ... «մինչև 1,5 մլն դրամ»։

Մոտ 4000 դոլար, Կառլ!!!

Ասեմ, որ 80 քառակուսի մակերեսով կիսախարխուլ տնակի քանդելու և շինաղբը հեռացնելու գին է դա, պլյուս-մինուս։

Եւ ինձ ոչ ոք չի կարող ապացուցել, որ սա քաղաքապետարան - կառուցապատող - սեփականատեր լավ յուղոտ կոռուպցիոն գործարք չէ։ Մտքիս միանգամից եկավ Ծիծեռնակաբերդի խճուղու «պատահաբար փլված» 4րդ գծի աֆյոռան։

Թե բա 1,5 մլն դրամ...

Սա է նիկոլապետությունը. քաղաքացու կյանքը, առողջությունը, անվտանգությունը, սեփականության իրավունքները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Հաբռգած մի մեծահարուստ կամ պաշտոնյա, եթե իրեն այդպես ավելի հարմար է, կարող է ձեր ընտանիքի գլխին շենք փլի, վրայից էլ մի հատ Քրիստոսի արձան դնի։

Քաղաքացին անպաշտպան է և հա էլ մնալու է անպաշտպան, մինչև չսովորի կազմակերպվել ու կոլեկտիվ դիմադրել էս բեսպրեդելին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով