Ավելին 2 տարի առաջ - 08:56 11-09-2024

Բանտարկյալի կինը 5,6 մլն դոլար փոխհատուցում կստանա բանտում խուզարկության ժամանակ սեռական ոտնձգությունների համար

Կալիֆորնիայի նահանգում բանտարկյալի կինը 5,6 միլիոն դոլար կստանա սեռական ոտնձգության համար, որին նա ենթարկվել է մերկացնելով խուզարկության ժամանակ՝ բանտում գտնվող ամուսնուն այցելելիս, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով տուժողի փաստաբաններին։
2019 թվականի սեպտեմբերի 6-ին, Կալիֆորնիայի Թեհաչապիի ուղղիչ հաստատությունում ամուսնու հետ 4 ժամ տեւած տեսակցությունից հետո բանտի աշխատակիցները խուզարկել են Քրիստինա Կարդենասին, մերկացրել են նրան, կատարել են թմրամիջոցների և հղիության թեստեր, նրան ռենտգեն և համակարգչային տոմոգրաֆիա են արել հիվանդանոցում, իսկ ավելի ուշ ևս մեկ խուզարկություն՝ ներգրավելով տղամարդ բժշկի, ով ըստ հայցի, մեղադրվում է նրա նկատմամբ սեռական ոտնձգության մեջ:
5,6 միլիոն դոլարի հաշվարկից Կալիֆորնիայի ուղղումների և վերականգնողական վարչությունը կվճարի 3,6 միլիոն դոլար, իսկ մնացածը կվճարեն մյուս մեղադրյալները, որոնց թվում են ուղղիչ հիմնարկի երկու աշխատակիցները, բժիշկը և Tehachapi Valley Adventist Hospital-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում