Արտաքին 1 տարի առաջ - 18:07 09-09-2024

Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար

Աստանան պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար, այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Գրում է «Ազատությունը»։

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Բաքվի համար ընդունելի է Աստանայում Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու առաջարկը։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները այս մայիսին ևս հանդիպել էին Ղազախստանում՝ Ալմաթիում, որտեղ քննարկել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագիծը: