Արտաքին 2 տարի առաջ - 13:08 09-09-2024

Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում գրանցվել է ավելի քան 450 ՀԿ

Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով ստեղծված ռեգիստրում գրանցվել է ավելի քան 450 հասարակական կազմակերպություն։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Վրաստանի արդարադատության նախարարություն է դիմել ավելի քան 450 ոչ կառավարական կազմակերպություն, այսինքն՝ օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների զգալի մասը»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։

Վարչապետը նաև նշել է, որ «ՀԿ-ների գրանցման գործընթացը տեղի է ունեցել ակտիվ ճնշման և շանտաժի ֆոնին»։ Նրա խոսքով՝ «հասարակական կազմակերպություններին սպառնում և շանտաժի են ենթարկում ինչպես ՀԿ-ները, այնպես էլ առանձին օտարերկրյա դոնոր կազմակերպությունները»։

Կոբախիձեն հայտարարել է նաև «Վրաստանի հասարակական կազմակերպությունների համար դրամաշնորհային ծրագիր ստեղծելու մասին, որն ամբողջությամբ կֆինանսավորվի Վրաստանի պետական բյուջեից՝ օգտագործելով վրացի հարկատուների գումարները»։ Առաջին դրամաշնորհային ծրագրերը կֆինանսավորվեն 2025 թվականի հունվարի 1-ից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան