Արտաքին 2 տարի առաջ - 11:40 09-09-2024

Սիրիայում 5 մարդ է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

Սիրիացի բժիշկները SANA գործակալությանը հայտնել են, որ հինգ խաղաղ բնակիչ զոհվել, 19-ը վիրավորվել է Համա նահանգում թիրախների վրա ավիահարվածների հետևանքով։ Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իսրայելը հարձակումն իրականացրել է Լիբանանի օդային տարածքից, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Հարձակման է ենթարկվել երկրի կենտրոնական հատվածը։ Սիրիայի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը։ Իսրայելը չի մեկնաբանել հարվածը։

Իսրայելը վերջին ամիսներին բազմիցս հարվածներ է հասցրել Սիրիայում: Ապրիլին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան անդամներ: Հունիսին հարվածից զոհվել էր 12 մարդ։ Հուլիսին Սիրիայի նախագահի մերձավոր գործարար Բարաա Քաթերջին սպանվել էր հարձակման հետևանքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում