Ներքին 2 տարի առաջ - 10:05 08-09-2024

Երևանում հայտնի «մահաբեր» ճանապարհին Mercedes-ը մի քանի մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել է կամրջի տակ․ կա զոհ․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում հայտնի՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Վլադիմիր Մանուկյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան խճուղուց դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող հատվածում, Հյուսիս-հարավ ավտոճանապարհին կառուցված կամրջի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մետր բարձրությունից ընկել կամրջի տակ, բախվել հենապատին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածը մայրաքաղաքի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է դարձել և այս տարի այդ հատվածում 10-ից ավելի ավտովթարներ են տեղի ունեցել, որից 5-ը ողբերգական ավարտ է ունեցել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»