Արտաքին 2 տարի առաջ - 20:17 07-09-2024

ԱՄՆ-ն առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ. ԿՀՎ տնօրեն

ԱՄՆ-ն առաջիկա օրերին մանրամասն առաջարկներ կներկայացնի Գազայի հատվածում հրադադարի հասնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլիամ Բըրնսը՝ Լոնդոնում Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության (MI6) ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:

«Ի վերջո, դա քաղաքական կամքի և երկու կողմերի առաջնորդների պատրաստակամության հարց է՝ ընդունելու այն փաստը, որ եկել է կանգ առնելու, բարդ որոշումներ կայացնելու և բարդ փոխզիջումների գնալու ժամանակը: Անկեղծորեն հույս ունեմ, որ երկու առաջնորդներն էլ կընդունեն այդ որոշումը, քանի որ դրանից շատ բան է կախված», - նշել է Ուիլիամ Բըրնսը։

Մուրն էլ կարծիք է հայտնել, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կշարունակի ծայրահեղ լարված մնալ, քանի դեռ Գազայի հատվածում հրադադար չի հաստատվել:

«Մեզ կրկին հաջողվել է խուսափել Իսրայելի և Իրանի հարաբերություններում ճգնաժամից, բայց մինչև կրակը չդադարեցվի, այդ ռիսկը կպահպանվի։ Որքան էլ սարսափելի լինի իրավիճակը Գազայում, Մերձավոր Արևելքում ավելի լայն հակամարտությունը շատ ավելի վատ կլինի», - ասել է Մուրը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում