Ներքին 2 տարի առաջ - 12:37 07-09-2024

Ադրբեջանում պահվող գերիներն ու պատանդները պետք է վերադառնան. Բագրատ Սրբազան

ՀՀ-ն պետք էհրաժարվի հականերով արտաքին քաղաքականությունից եւ վերադառնա վստահելի եւ կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակին: Այս մասին այսօր՝ սպետեմբերի 7-ին, «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրովցպանելային քննարկման ժամանակ ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրմամբ, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու: ՀՀ-ն պետք է ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից երկրների հետ հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանը՝ միաժամանակ պատրաստակամ լինելով ձեռք բերել նոր գործընկերներ, նրանումնաեւ մեծ դերակատարություն հանձնելով սփյուռքյան ներուժին: Մենք երկարաժամկետ եւ կայուն խաղաղության դրոշակակիրը պետք է դառնանք, մենք պետք էգործենք եւ անենք ամեն բան, որ խաղաղությունը լինի իրական եւ սերունդներին փոխանցելի, նաեւ սերունդների նախապատրաստելով գալիք անորոշության դեմ»,- ասել է նա:

Բագրատ Սրբազանը իր խոսքում հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող գերիներն ու պատանդները պետք է վերադառնան, ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, արցախցիները պետք է վերադառնան իրենց բնօրրանը, արցախյան խնդիրը պետք է լինի բանակցային օրակարգում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»