Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 11:22 07-09-2024

Իրանը վճռական պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքի» ցանկացած փոփոխության. Իրանի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ եւ վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության», տեղեկացրել է Mehr-ը։

Այս առնչությամբ նա մեկնաբանել է Ռուսաստանի վերջերս հայտնած դիրքորոշումը ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքում իրադարձությունների աշխարհաքաղաքական զարգացման հետ կապված հարցերը չեն համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին, եւ Իրանը կտրականապես դեմ է այդ հարցին»,- ասել է Ազիզին։

Մեկնաբանելով մի շարք պետությունների անհեթեթ մտքերը «Turan» նախագծի վերաբերյալ՝ իրանցի բարձրաստիճան օրենսդիրը հայտնել է, որ, ըստ էության, «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, եւ, ըստ երեւույթին, կան ինչ-որ նախագծեր Իրանի ռազմական եւ քաղաքական հզորությունը տարածաշրջանում թուլացնելու համար՝ այդ միջանցքի պատրվակի տակ։

«Մենք նախազգուշացնում ենք նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, որ այդ որոշումների հետեւանքները կլինեն ծանր եւ թանկ կնստեն նրանց վրա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ղեկավարվելով առողջ բանականությամբ, երբեք չի ձգտում ստեղծել լարվածություն տարածաշրջանում»,- ասել է Ազիզին՝ ավելացնելով, որ, մյուս կողմից, երկիրը կպաշտպանի իրեն, եթե իր տարածքային ամբողջականության սպառնալիք ծագի։

Ասելով, որ Իրանը ուշադիր հետեւում է Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը, նա ընդգծել է. «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, եւ ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ եւ վճռական պատասխանի Իրանի կողմից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում