Մամուլ 2 տարի առաջ - 08:30 07-09-2024

Սրբազան շարժումը ակտիվ փուլ է մտնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում։ Բագրատ սրբազանը կիրակի օրը հավաք է նախաձեռնել՝ քաղաքական ուժերի մասնակցությամբ, օրակարգում քաղաքական խորհրդի ձեւավորումն է։ Աջակից կուսակցությունների հետ լայն ֆորմատով վերջին հանդիպումը եղել է հուլիսի 3-ին, այդ օրը սրբազանն առաջարկել է քաղաքական խորհուրդ ձեւավորել՝ շարժման մասնակից կուսակցությունների ներկայացուցիչներից, որը կլինի խորհրդատվական մարմին։ Սակայն առարկություններ են հնչել՝ պայքարի առաջնորդների չկանոնակարգված գործողությունների, չհստակեցված նպատակների վերաբերյալ, ուստի բաժանվել էին, որ հետագայում հանդիպեն, երբ արդեն կլինի հստակ քաղաքական պլատֆորմ։

Կիրակի օրվա հավաքը կայանալու է «Անի» հյուրանոցում։ Իսկ այսօր պանելային քննարկում են կազմակերպել՝ «Դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն» խորագրով։ Սեպտեմբերի 22-ին էլ Բագրատ սրբազանը համալիրում կհանդիպի պայքարի ավելի քան 10 հազար ակտիվիստների հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ