Ներքին 2 տարի առաջ - 10:44 06-09-2024

Կոտայքի մարզում ավազով բարձված բեռնատարի անվադողը պոկվել և հարվածել է Mercedes E320-ին, Mercedes Vito-ին, «ՎԱԶ 2107»-ին և Opel-ին. shamshyan.com

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ավազով բարձված «SHACMAN» բեռնատարի անվադողը պոկվել և հարվածել է «Mercedes E320», «Mercedes Vito», «ՎԱԶ 2107» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս ավազով բարձված «SHACMAN» մակնիշի բեռնատարի հետևի անվադողը պոկվել և հարվածել է իր հետևից ընթացող «Mercedes E320» մակնիշի, «Mercedes Vito» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան