Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:20 06-09-2024

Նոր ընդդիմություն է ձևավորվո՞ւմ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում եւ վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկություններ կան, որ որոշ ուժեր, գործիչներ նոր ընդդիմություն ձեւավորելու ակտիվ վերադասավորումներ են նախաձեռնել: Քաղաքական կոնսուլտացիաներ են իրականացնում, այսպես կոչված, կենտրոնամետ ուժ ձեւավորելու ուղղությամբ, որը, իրենց հաշվարկով, առաջիկա ընտրություններին՝ լինեն հերթական, թե արտահերթ, մեծ շանսեր կունենա հաղթելու, քանի որ չի ասոցացվի ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ: Այս ուժն իր առջեւ նախ խնդիր է դնելու՝ պատռել Հայաստանի պսեւդոարեւմտամետների դիմակը՝ հանրությանը ցույց տալով, որ դրանք Նիկոլ Փաշինյանի սպասարկուներն են եւ Հայաստանի թշնամիները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կոնսուլտացիաներին մասնակցում են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀԱԿ-ը, «Ապրելու երկիրը», Սուրեն Սուրենյանցը եւ նմանատիպ մի քանի ուժեր: Մեզ պատմեցին, որ անգամ Էդմոն Մարուքյանին են դիտարկել այս ալյանսում, բայց քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ նրա ներկայությունը կարող է վնասել՝ նոր միավորը կապելով Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Բայց քանի որ դեռեւս որեւէ հստակ ֆորմատ չկա, ինչպեսեւ սպասելի էր, քաղաքական գործիչները միահամուռ հերքեցին կոնսուլտացիաների մասին տեղեկությունը։ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց, որ նման ֆորմատ չկա, Դավիթ Անանյանն էլ, թե՝ տեղյակ չէ։ Էդմոն Մարուքյանն էլ հայտնեց, որ ՀԱԿ-ի հետ պարբերաբար հանդիպումներ ունենում է․ «Երկուսս էլ ԱԼԴԵ-ի անդամ ենք` այդ ֆորմատով, իսկ մյուսների հետ չեմ հանդիպել»։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները