Ներքին 2 տարի առաջ - 21:43 05-09-2024

Պարզվել է, որ 51-ամյա տղամարդը ոչ թե ավտովթարից է մահացել, այլ բուժաշխատողի՝ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ը հունվարի 15-ին տեղեկություն էր հրապարակել Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակում էլ պարզվում է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան վարել է Արարատի մարզի բնակիչ, Արարատի համայնքապետարանի առաջատար մասնագետ 27-ամյա Դիանա Նազարյանը։ Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Կարեն Բաղջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ հունվարի 26-ին վիրավորը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 26-ին մահացել է։

Նշված դեպքի փաստով քննչական գործողությունների արդյունքում, ինչպես նաև մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, պարզվում է, որ Կ․ Բաղջյանի մահը վրա է հասել ոչ թե տեղի ունեցած ավտովթարից հետո ստացած աջ բազոսկրի բուժմիջամտության ենթարկված բազմաբեկոր կոտրվածքի հետևանքով, այլ գլխուղեղի հեմոդինամիկ-անօքսիկ վնասումից առաջացած գլխուղեղի խիստ արտահայտված այտուցից, նեկրոզից, այսինքն բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի