Ներքին 2 տարի առաջ - 19:37 05-09-2024

Ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև առկա համագործակցությունը

Շրջակա միջավայրի նախարարությունն հյուրընկալել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային մենեջեր Մաքսիմ Սուրկովին:

Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է գալիս որպես Հայաստանում հիմնադրամի ազգային լիազոր մարմին սկսած 2017 թվականի մայիսից:

2018 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) երկկողմ Հիմնական համաձայնագիրը, որի նպատակն է պաշտպանել հիմնադրամի ակտիվները Հայաստանում և ապահովել համագործակցության արդյունավետ իրականացումը: Համաձայն ԿՓՇԿ համապատասպան որոշման, համաձայնագրի կիրարկումն առաջարկվում է հինադրամից աջակցություն ստացող բոլոր զարգացող երկրների համար։ 2021թ. հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և ԿԿՀ երկկողմ Հիմնական համաձայնագիրը։

Նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եսոյանը գործընկերներին են ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև առկա համագործակցությունը։

Հայաստանը սկսել է իր գործնական համագործակցությունը հիմնադրամի հետ 2017 թվականից, երբ հաստատվեց «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ համատեղ ծրագիրը։ Վերջինս հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում առաջին ծրագիրն է:

Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվում են նաև՝

«Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը,

«Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ գործընկերության և ծրագրերի շրջանակների ընդլայնում և համաձայնեցում երկրի ցածր ածխածնային զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների հետ» ծրագիրը։

Նոնհլանհլա Զինդելայն իր հերթին գոհունակություն է հայտնել Հիմնադրամի և նախարարության համագործակցության վերաբերյալ և նշել, որ Հայաստանի Հանրապետությունն այն քիչ երկրներից է, որ տիրապետում է Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ աշխատանքի տեխնիկաներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան