Ներքին 2 տարի առաջ - 19:26 05-09-2024

Սամվել Ալեքսանյանի կնոջ ուժը Ozon-ի վրա չի՞ պատում

Ռուսական «Վայլդբերրիս» ընկերությունը շարունակում է մնալ քաղաքացիների համար առցանց գնումների նախընտրելի հարթակը։

Քաղաքացիները պատվիրում են ամեն ինչ՝ հագուստ, կոսմետիկա, կենցաղային իրեր և նաև սնունդ։ Սակայն տևական ժամանակ է՝ Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում պատվիրել սնունդ․ ընկերությունն անհասկանալի պատճառներով Հայաստանի քաղաքացիների համար փակել է սննդի արտիկուլները։

Տարօրինակ զուգադիպությամբ այս ամենն սկսվել է փետրվարի 8-ին ձևավորած Հայ-ռուսական գործարար խորհուրդի ստեղծումից հետո, որտեղ Հայաստանի կողմից համանախագահ ընտրվեց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի կինը Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից համանախագահ ընտրվեց «Վայլդբերրիս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։

Հանրության համար տարօրինակ ոչինչ չէր լինի, եթե Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում բավականին թանկ գնով չվաճառվեր, օրինակ՝ չրերի տեսականին, որը քաղաքացիներն անհամեմատ մատչելի գնով նախկինում պատվիրում էին «Վայլդբերրիսից»։

Ըստ շրջանառվող լուրերի՝ սա է պատճառը, որ Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում սնունդ պատվիրել «Վայլդբերրիսից»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Վայլդեբերրիսի» հայաստանյան գրասենյակի կայքում նշված հեռախոսահամարներով, սակայն վրդովված քաղաքացիները նշեցին, որ հեռախոսահամարը «Վայդբերրիսին» չի պատկանում։

«Այստեղ ոչ մի «Վայլդբերրիս» չկա, էլ չզանգեք»,- ասաց հեռախոսազանգին պատասխանած քաղաքացիներից մեկը։

«Սա «Վայլդբերրիսի» համարը չի, հերիքա զանգեք»,-ասաց կայքում նշված մեկ այլ հեռախոսահամարի զանգին պատասխանած քաղաքացի։

Ստացվում է՝ «Վայլդբերիս» ընկերության հայաստանյան մասնաճյուղը նույնիսկ հարկ չի համարում ճիշտ հեռախոսահամար դնել կայքում՝ իրենց հետ կապի դուրս գալու համար։

Հարկ է նշել, որ առցանց առևտրի մեկ այլ ընկերությունից՝ «Օզոնից» Հայաստանի քաղաքացիները կարողանում եմ պատվիրել ամեն ինչ՝ ներառյալ սնունդ։ Փաստացի՝ խնդիրը առցանց պատվերի մեջ չէ, այլ ընկերության։

Ստացվում է՝ Սամվել Ալեքսանյանի կնոջ կապերը դեռևս «Օզոնին» չի հասել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում