Ներքին 2 տարի առաջ - 17:28 05-09-2024

Ռուս սահմանապահները գնացին, իրենց հատկացված հողերն էլ «տարան»

2021 թվականի մայիսի 12-ին, երբ թշնամի Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա և Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերից բազմաթիվ տարածքներ օկուպացրեց, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ուժերը տեղակայվեցին ՀՀ հարավ-արևելյան սահմանին։

Այս դեպքից 2 շաբաթ անց՝ 2021 թվականի մայիսի 27-ին, ՀՀ Կառավարության նիստում որոշում կայացվեց Կապան, Մեղրի և Տեղ համայնքներին պատկանող տարածքներում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ուժերի տեղակայման նպատակով հողեր հատկացնել։

Դրա համար նշված համայնքներին պատկանող մի շարք հողամասեր որպես նվիրատվություն անհատույց օգտագործման իրավունքով նախ ամրացվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին, ապա անհատույց օգտագործման իրավունքով հատկացվեց ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ ՀՀ-ում տեղակայված սահմանապահ վարչությանը:

Ըստ Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման նախագծի, նման որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՀ հարավ-արևելյան սահմանների պաշտպանության ամրապնդման անհրաժեշտությամբ» և բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներից։

Ի դեպ, որոշումն ընդունվել էր առանց զեկուցման ու քննարկման:

Սյունիքի մարզում տեղակայվելուց ուղիղ 3 տարի անց՝ 2024 թվականի մայիսի 12-ին, ՌԴ սահմանապահները սկսեցին դուրս գալ այնտեղից։

Ավելին, բոլորովին վերջերս էլ՝ հուլիսի 31-ին, ՌԴ սահմանապահները դուրս եկան նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Հարց է առաջանում, եթե ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները դուրս են եկել ՀՀ-ում իրենց տեղակայման վայրերից, ապա ի՞նչ է եղել նրանց անհատույց օգտագործման իրավունքով հատկացված տարաածքների ճակատագիրը։

Նշենք, որ երեկ ՀՀ փոխարտգործնախախար Մնացական Սաֆարյանը հաստատեց տևական ժամանակ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ հայկական կողմը քննարկել է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկեությանը հանձնելու հարցը։ Շատերի համոզմամբ խոսքն այսպես կաչված «Զագեզուրի միջանցքի» մասին է, քանի որ ՀՀ-ն նման սցենարի դեպքում հրաժարավելու է իր տարածքի այդ հատվածի նկատմամբ ինքնիշխանությունից։

Ի դեպ, ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներին հատկացված տարածքներից որոշները գտնվում են հենց նշված հատվածում։

Oragir.News-ը այս հարցերի պատասխանը ստանալու համար գրավոր հարցում է ուղարկել Կառավարություն, պատասխանը լինելուն պես՝ այն կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում