Ներքին 2 տարի առաջ - 14:24 04-09-2024

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԱՊՀ բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին արձանագրության վավերացմանը

Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության վավերացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

«Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը ստորագրվել է 2000 թվականի դեկտեմբերի 1-ին: Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի կողմից:

«Արձանագրության նպատակն է Անկախ Պետությունների Համագործակցության իրավապայմանագրային հենքի գույքագրումը: Կողմերն արձանագրում են արձանագրության թիվ 1 հավելվածում թվարկված պայմանագրերի դադարեցումը՝ դրանց գործողության ժամկետը լրանալու և հետագա պայմանագրեր կնքելու պատճառով: Արձանագրության թիվ 2 հավելվածում թվարկված պայմանագրերը դադարեցնում են իրենց գործողությունն այդ պայմանագրերի մասնակից պետությունների միջև հարաբերություններում` արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից»,-ասաց Մնացական Սաֆարյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ այդ ընթացակարգերն արդեն կատարվել են արձանագրությունը ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը հիմա վավերացնում արձանագրությունը՝ Սաֆարյանը պատասխանեց, որ հատուկ պատճառ չկա:

«ԱՊՀ քարտուղարությունից հարց էր եղել, թե ինչո՞ւ Հայաստանը մինչև հիմա չի վավերացրել արձանագրությունը: Մեր վարչությունն ըստ իրենց նպատակահարմարության, այսինքն՝ գույքագրման արդյունքում սկսեց արձանագրության վավերացման գործընթացը»,- նշեց նա:

Արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի