Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:50 03-09-2024

Զանգեցին ու լաց լինելով ասացին, որ թոռս վթարի է ենթարկվել․ հեռախոսային տեռորը չի դադարում

Վերջին շրջանում Oragir.News-ը շատ քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ իրենք անհայտ համարներից, տարբեր երկրների կոդերով անհանգստացնող զանգեր են ստանում։

Այդպիսով՝ ՀՀ քաղաքացիները ենթարկվում են հեռախոսային տեռորի։ Կան դեպքեր, երբ քաղաքացիները պատասխանում են այդ զանգերին և մեծ գումարներ կորցնում։

Քաղաքացիները զանգում են ու ռուսերենով, լացակումած ձայնով ասում, որ իրենց ընտանիքի անդամները վտանգի մեջ են և փորձում են այդպիսով գումար կորզել։

Oragir.News-ը այսօր ստացավ հերթական ահազանգը Երևանի բնակիչ Արաքսիա Հայրապետյանից, ում զանգահարել էին և լաց լինելով հայտնել, որ թոռնուհին ավտովթարի է ենթարկվել։

«Տանը մենակ էի այդ ժամանակ, երկու աղջիկ թոռնիկներս էլ աշխատանքի էին։ Զանգեցին, պատասխանեցի ու ուժեղ լացի ձայներ լսեցի։ Ռուսերեն լեզվով մի աղջիկ ասաց, որ թոռնուհիդ ավտովթարի է ենթարկվել, որ հասնեմ օգնության։ Ես այնպիսի սթրեսի ենթարկվեցի, որ այդպես էլ չհասկացա ես անջատեցի հեռախոսս, թե իրենք։ Զանգահարեցի թոռներիս, երկուսն էլ լավ էին, ամեն բան նորմալ էր։ Հետո արդեն տեղեկացա, որ նման շատ դեպքեր են լինում նման շրջանում, բայց մինչև այսօր սթրեսից դուրս չեմ գալիս»,- պատմեց քաղաքացին։

Նրա կարծիքով՝ զանգահարողը լավ իմացել է, որ նա աղջիկ թոռնուհիներ ունի և, որ այդ պահին երկուսն էլ տանը չեն եղել, թիրախավորել և զանգահարել են։

Ավելի վաղ Oragir.News-ը նաև կապ էր հաստատել Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, հասկանալու՝ այս պահին քանի՞ գործ կա հարուցված այս թեմայով։

«100-ից ավելի գործ կա հարուցված։ Կոնկրետ հաշվարկներ չեմ կարող ասել, որովհետև անընդհատ ավելանում են»,- ասել էր նա։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան

Ձեզ գուցե հետաքրքրի