Ներքին 2 տարի առաջ - 18:20 02-09-2024

Հեռախոսային տեռորը շարունակվում է․ Քննչական կոմիտեն անզոր է

Տևական ժամանակ է ՀՀ քաղաքացիները ենթարկվում են հեռախոսային տեռորի։ Բնակիչներին զանգում են ու ռուսերենով, լացակումած ձայնով ասում, որ իրենց ընտանիքի անդամները վտանգի մեջ են։

Oragir.News-կապ հաստատեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ, հասկանալու՝ այս պահին քանի՞ գործ կա հարուցված այս թեմայով։

«100-ից ավելի գործ կա հարուցված։ Կոնկրետ հաշվարկներ չեմ կարող ասել, որովհետև անընդհատ ավելանում են»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ փուլում են այս գործերը, կա՞ կալանավորված, Աբրահամյանը պատասխանեց․

«Դեռ չենք բռնել, որովհետև այդ զանգերը, որպես կանոն, ստացվում են այլ երկրներից։ Այլ երկրներից հանցագործներ բռնելը, հասկանում ենք՝ ինչքան բարդ է։ Բայց բոլոր դեպքերով առանձին-առանձին վարույթներ կան նախաձեռնված, բոլոր դեպքերով էլ քննություն ենք անում։ Եթե հնարավոր կլինի կոնկրետ անհատականացնել, ինքնությունները պարզել, այդ ժամանակ նաև միջազգային իրավական անհրաժեշտ գործիքակազմ կկիրառվի, բայց այս պահի դրությամբ այդ փուլին դեռ չենք հասել։

Աբրահամյանի խոսքով՝ այս անձինք մեկ այլ մեխանիզմ էլ են կիրառում․

«Դեպքեր ունենք, որ զանգից հետո մարդ է մոտենում և գումար է տանում այսպես ասած։ Դրանց մասով, քանի որ իրենք այստեղ են գործողություն արել, բնականաբար նրանց ուղղությամբ արդեն օպերատիվ հետախուզականներով փորձում ենք ինքնությունները պարզել, հայտնաբերել և այլն»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ