Ներքին 2 տարի առաջ - 17:11 03-09-2024

Հրաժարական չեմ տալու, ինձ ժողովուրդն է ընտրել․ Առուշ Առուշանյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում քննվում է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ազատազրկելու՝ Պրոբացիայի ծառայության պահանջը:

Դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում Գորիսի քաղաքապետն, անդրադառնալով քաղաքական հետապնդումների մասին պնդումներին ասաց, որ ինքը քաղաքականությամբ չի էլ զբաղվում, դատական գործընթացը քաղաքական հետապնդում չի համարում։

Պատասխանելով հրաժարական տալու մասին հարցին, Առուշ Առուշանյանն ասաց․

«Ես հրաժարական չեմ տալու, ինձ ժողովուրդն է ընտրել երկրորդ անգամ։ Մոտ 70 տոկոս վստահության քվե է տվել։ Ավագանին նման լիազորություն չունի։ Մնացածը դատարանը կորոշի»։

Առուշ Առուշանյանը վերահաստատեց նաև, որ որևէ կուսակցության անդամ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան