Ներքին 2 տարի առաջ - 10:10 03-09-2024

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող 3 երիտասարդներ հայհոյանքներ են հնչեցրել․ նրանցից մեկը ոստիկանությունում կոտրել է դռան ապակին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտ՝ «Մոսկով Շոու ակումբ»-ի դիմաց, գտնվում են մի խումբ անձինք, որոնց ձեռքին կան դանակներ, հայհոյում են անցորդներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 02։15-ի սահմաններում նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 23-ամյա Գարեգին Ե․-ին, 34-ամյա Դավիթ Բ․-ին և 21-ամյա Դավիթ Մ․-ին, ովքեր, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված հասցեի մոտ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ անցորդների և ոստիկանության ծառայողների հասցեին:

Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխված Դավիթ Մ․-ն այնտեղ նույնպես իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, շարունակել է հնչեցնել հայհոյանքներ և ձեռքով հարվածել է աշխատասենյակի դռան ապակուն, որի հետևանքով վնասվել է վերջինիս ձեռքը և կոտրվել է աշխատասենյակի դռան ապակին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունում Դավիթ Բ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կտրոց (ռեզակ):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան