Ներքին 2 տարի առաջ - 22:24 02-09-2024

Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են Opel-ները, որոնցից մեկը կողաշրջված հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 3 վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Տեղում պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վթարի հետևանքով 1 հոգի դեպքի վայրից ոչ թե հիվանդանոց է մեկնել, այլ տուն, որտեղ էլ նրա ինքնազգացողությունը վատացել է ու պարեկները ահազանգել են շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը դեպքի վայրից վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի ուղեկցությամբ մեկնեց այդ վիրավորի բնակության վայր, որտեղից տեղեկացան, որ նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան