Ներքին 2 տարի առաջ - 16:28 02-09-2024

Համագործակցում ենք Սրբազանի հետ՝ բացի Արցախի միջոցառումներից․ Արա Պապյան

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Սրբազան շարժման նոր փուլում Ազգային ժողովրդավարական բևեռն ու Սրբազան շարժումն այլևս չեն համագործակցում։

Oragir.News-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Մենք հստակ հայտարարություն ենք կատարել․ քանի որ մենք «Արցախը Հայաստանի մաս է» դիրքորոշման կողմնակից ենք, մենք չենք մասնակցելու այսպես կոչված՝ «անկախ Արցախ» զանազան տոնակատարություններին, միջոցառումներին։ Խոսքը դրա մասին է։ Խոսքն այսօրվա և տվյալ օրվա մասին է։ Եթե վաղն էլի ինչ-որ հարց մեջտեղ կբերվի և կդառնա քննարկման հարց, որը չէինք ցանկանա՝ մենք մեր դիրքորոշումը կհստակեցնենք»,- ասաց նա։

Պապյանի պնդմամբ՝ ԱԺԲ-ն համագործակցել ու համագործակցում է Սրբազան շարժման հետ մի հարցում՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության և արտահերթ ընտրոթյուններ կազմակերպելու։

«Մենք մնացած այլ քաղաքական հարցեր չենք քննարկում, ո՛չ Սրբազան շարժման, ո՛չ այդ շարժման տարբեր մասնակիցների հետ, որոնց հետ մենք ունենք էական տարբերություններ։ Մենք միշտ խորհուրդ ենք տվել՝ չշեղվել հիմնական նյութից, այն է՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունը։ Սակայն եթե էլի ինչ-որ հարցեր կլինեն, բնականաբար՝ մենք հարկադրված կլինենք մեր դիրքորոշումը հստակեցնելու»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում